Posted in Նախագծեր

Համբարձման Ծես

Երբ սարերը կանաչում են ու ծաղկում են, սկսվում է Համբարձման տոնը։ Համբարձումը տոնում են զատիկի տոնից քառասուն օր հետո։ Առավոտյան տղաներն ու աղջիկները գնում են սար ծաղիկ հավաքելու, հավաքում էին յոթ տեսակ ծաղիկ, որ բաժանեն տներին։ Աղջիկները տղաներից գաղտնի գնում էին աղբյուրից ջուր բերելու, աղջիկները ջուրը դնում էին տանիքին կամ եկեղեցում, որ գիշերը աստղերը արտացոլվեն ջրի մեջ։ Հաջորդ օրը տիկնիկներ են պատրաստում, որ ամրացնեին կուժերին։

Posted in Նախագծեր

Ածիկացան

Մենք այսօր դասարանում հետաքրքիր օր անցկացրեցինք։ Մեզ մոտ ածիկացան էր, պատրաստվում ենք զատիկին։ Վերցրեցինք պլաստիկե տարաները և վրան բամբակ դրեցինք, ոսպ և ցորեն լցրեցինք ու ջրեցինք։ Մենք պետք է ամեն օր ջրենք, որ մինչև զատիկ գեղեցիկ կանանչ ածիկներ ունենաք։

Posted in Նախագծեր

Հեքիաթ եղևնու մասին

Ըստ Վահագն Գրիգորյանի

Ուսումնական նախագծի շրջանակներում ընթերցել եմ Վահագն Գրիգորյանի Հեքիաթ Եղևնու Մասին :Այս հեքիաթը մի եղևնու մասին է: Որ աճել էր անտառից հեռու բլրակի վրա :Նա շատ երջանիկ էր իրեն զգում,որ ինքը մենակ է և նման չէ մյուսներին: Մի անգամ նրան տեսան նապաստակը, սկյուռն ու երաշտահավը: Ու սկսեցին հարցեր տալ :Սկյուռը ասաց որ նա երբեք պտուղ չի տա, նապաստակը ասաց ,որ գոնե ստվեր տաիր:Իսկ երաշտահավը ասաց շատ փշոտ ծառ ես,չեմ կարող ճյուղիդ նստեմ երգեմ:Նրանք հեռացան ,իսկ եղևնին տխրեց, մտացեց ,որ նա ոչ մեկին պետք չէ: Երբ աշուն եկավ և բոլոր ծառերը տերևաթափ եղան ,եղևնին մնաց կանաչ:Իսկ երբ ձյունը եկավ եղևնին շատ գեղեցիկ տեսք ունեցավ, բայց շատ էր մրսում:Նապաստակը սկյուռը և երաշտահավը տեսան եղևնուն շատ զարմացան:Վաաայ ինչքան կանաչ ես դու,ինչքան փարթամ ես դու, ինչքան քնքուշ ես դու,բացականչում էին նրանք,և ամեն մի բառից եղևնին տաքանում էր:Այդ պահին երկնքում երևաց լուսինը,և եղևնին շողշողաց այնպես կարծես աստղեր էին վառվում:դա կատարվեց այն ժամանակ երբ հին տարին հեռանում էր՝ տեղը զիճելով նոր տարուն:Այս հեքիաթը ինձ սովորեցրեց ,որ չի կարելի դատել առաջին հայացքից,ամեն մեկը ունի իր առանձնահատկությունները:Նաև սովորեցի, որ պետք է գեղեցիկ բառեր ասել ,որ բոլորը իրենց լավ զգան:

;